Գլխավոր էջ Գլխավոր Մեծ Բրիտանիայում հաստատվել է կապիկի ջրծաղիկի երկու նոր դեպք

Մեծ Բրիտանիայում հաստատվել է կապիկի ջրծաղիկի երկու նոր դեպք

372
0

Մեծ Բրիտանիայում կապիկի ջրծաղիկի դեպքերը վերջին շաբաթվա ընթացքում հասել են երեքի: Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Առողջապահության անվտանգության գործակալության (UKHSA) շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։

«Լոնդոնում երկու հոգու մոտ կապիկի ջրծաղիկ է ախտորոշվել, հաստատում է UKHSA-ն: Այս հիվանդները միասին ապրում են նույն տան մեջ: Նրանք կապված չեն նախորդ հաստատված դեպքի հետ, որը արձանագրվել էր մայիսի 7-ին: Թե որտեղ և ինչպես են նրանք վարակվել, մնում է քննարկման առարկա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մեծ Բրիտանիայում կապիկի ջրծաղիկով վարակված առաջին հիվանդը այցելել էր Նիգերիա՝ հիվանդության ախտորոշումից անմիջապես առաջ: Բրիտանական իշխանությունները ենթադրում են, որ նա կարող էր վիրուսով վարակվել այնտեղ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ կապիկի ջրծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որը հանդիպում է հիմնականում կենտրոնական և արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում, որոնք գտնվում են արևադարձային խոնավ անտառների մոտ:

Կապիկի ջրծաղիկի սկզբնական ախտանշանները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է զարգանալ ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ