Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞ւ չի կարելի սուրճ խմել ուտելու ընթացքում եւ դրանից անմիջապես հետո

Ինչո՞ւ չի կարելի սուրճ խմել ուտելու ընթացքում եւ դրանից անմիջապես հետո

363
0

Շատերը սովոր են նախաճաշին սուրճ վայելել։ Բայց այս ըմպելիքը կարող է խաթարել սննդանյութերի յուրացման գործընթացը, ասել է սննդաբան Նատալյա Նեֆեդովան։

Մասնագետի խոսքով՝ որպեսզի սուրճն ավելի շատ օգուտ բերի, խորհուրդ է տրվում այն ​​խմել ուտելուց 30 րոպե հետո։ Այդպես արդը կստանա ցինկի, երկաթի եւ մագնեզիումի անհրաժեշտ չափաբաժինը, որը ստացվում է սննդի հետ միասին:

«Սուրճն իսկապես դուրս է բերում կալցիումը՝ մոտ 12 միլիգրամ կալցիում 200 միլիգրամ կոֆեինի դիմաց՝  մոտավորապես այնքան, որքան պարունակվում է մեկ բաժակ սուրճի մեջ: Ուստի ավելի լավ է սուրճը կաթով խմել, որը հենց կալցիում է պարունակում։ Կամ դա կարող է լինել, օրինակ, սեւ սուրճը մի կտոր պանրով։ Հարմար է նաեւ բուսական կաթը, բայց պետք է առանց շաքարի եւ վիտամիններով, կալցիումով, երկաթով հարստացված ըմպելիք ընտրել»,- պարզաբանեց սննդաբանը։

Կաթի ավելացումով սուրճն ավելի կալորիական է դառնում։ Փորձագետի կարծիքով՝ ամենամեծ վտանգը ներկայացնում են այն ըմպելիքները, որոնք օշարակներ եւ այլ քաղցր հավելումներ են պարունակում։ Դրանք կարող են նպաստել ավելորդ կիլոգրամների ավելացմանը, հայտնում է FAN-ը։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ