Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս սովորել հաղթահարել սթրեսը եւ պահպանել հոգեկան առողջությունը

Ինչպե՞ս սովորել հաղթահարել սթրեսը եւ պահպանել հոգեկան առողջությունը

108
0

Վերջին շրջանում սթրեսի խնդիրն ու այն հաղթահարելու միջոցներն առավել արդիական են բոլոր տարիքային խմբերում։ Հաճախ մարդիկ անհանգստանում են առողջության վրա սթրեսի հնարավոր բացասական ազդեցությունից, հոգեսոմատիկ խանգարումներից եւ ակտիվորեն հոգեկան օգնություն են փնտրում, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին ասել է հոգեբույժ Ելենա Կուզնեցովան:

 

Կա ֆիզիոլոգիական սթրես (ադապտացիոն), այն մոբիլիզացնում եւ մարզում է օրգանիզմի պաշտպանական ուժերը՝ չվնասելով նրան: Առանձին պետք է նշել պաթոլոգիական սթրեսը, որը վնասակար է եւ հանգեցնում է պաթոլոգիայի զարգացման: Հենց այս սթրեսն է հիվանդությունների, այդ թվում՝ տարբեր կախվածությունների ու դեպրեսիայի զարգացման պատճառ դառնում։

 

Մասնագետի կարծիքով՝ նման ազդեցության հետեւանքներից խուսափելու համար պետք է սովորել ճանաչել սթրեսի վտանգը եւ հաղթահարել այն։

 

Հոգեբույժը նշել է, որ սթրեսային իրավիճակներում մենք կարող ենք մի քանի կերպ արձագանքել, եւ ինքնօգնության մեթոդները տարբեր կլինեն։ Օրինակ, «Վազիր»-ին արձագանքելու դեպքում ուզում ես ամեն ինչ թողնել ու փախչել վտանգից (վախի զգացում): Կօգնի հետեւյալ վարժությունը՝ հարմարավետ նստեք եւ մի քանի րոպե դիտեք, թե ինչ է կատարվում շուրջը, բարձրաձայն նշեք շրջապատող գույները, առարկաները, ինչը կօգնի դադարեցնել մտքերի հոսքը եւ կենտրոնանալ խնդրի վրա։ Եթե գերակշռում է «Սառչիր» ռեակցիան, ապա դա խոսում է, «զգացմունքների սառեցման» մասին։ Պետք է հասկանալ, թե որ զգացմունքներից եք ուզում թաքնվել, պետք է վերցնեք մատիտը եւ նկարագրեք կամ նկարեք ձեր վիճակը, այն ամենը, ինչ գալիս է ձեր մտքին: «Հանձնվիր»-ի արձագանքը ցույց է տալիս հնազանդվելու, հարմարվելու պատրաստակամությունը: Կօգնի ձեր «ներքին երեխայի» մասին հոգ տանելու տեխնիկան, պատկերացրեք նրան եւ ասեք. «Ես կողքիդ եմ, ես հասկանում եմ, որ վախենում ես, բայց մենք միասին որոշում կկայացնենք եւ կհաղթահարենք դա։ Եվ, վերջապես, «Խփիր»-ի արձագանքը ցույց է տալիս գրգռվածություն, զայրույթ։ Դա արտահայտելու լավ միջոց են սպորտի ակտիվ ձեւերը, սուր նոպայի դեպքում կօգնի մկանների թուլացման տեխնիկան։

 

Նա հավելել է, որ այս մեթոդները լավ են օգնում հաղթահարել նորմալ, ֆիզիոլոգիական սթրեսը: Վատ չէ հոգեբանների օգնությամբ զբաղվել անձնային զարգացմամբ՝ մասնագետը կկարողանա մատնանշել անձնային խնդիրները, որոնք խանգարում են ինքնաիրացմանը։

 

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ