Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ԱՄՆ-ում ավելի քան 250 000 երեխա կորցրել է իր...

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ԱՄՆ-ում ավելի քան 250 000 երեխա կորցրել է իր ծնողներին

394
0

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով ԱՄՆ-ում ավելի քան 250 000 երեխա կորցրել է իր  ծնողներին, գրում է  ABC հեռուստաալիքը՝ իր պատրաստած ռեպորտաժում պատմելով  ԱՄՆ-ում COVID-19-ի  ողբերգական հետևանքների մասին։

 

Հեռուստաալիքը, մասնավորապես, նշում է, որ COVID-19-ի պատճառով ավելի քան 250 000 երեխա կորցրել է ծնողին կամ հիմնական խնամակալին։

 

Բնիկ ամերիկացի երեխաներն ամենաշատը տուժել են COVID-19-ից՝ ըստ դոկտոր Սյուզան Հիլիսի։

Բնիկ ամերիկացի երեխաների գրեթե 10 տոկոսը կորցրել է ծնողին կամ խնամակալին:

Դպրոցների դասասենյակները դեռ գրեթե դատարկ են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 1 միլիոնից։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ