Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանն ինչ-որ բա՞ն է ուզում «ապացուցել»

Արսեն Թորոսյանն ինչ-որ բա՞ն է ուզում «ապացուցել»

565
0

Ինչպես բազմիցս խոսվել է, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կարծես թե շարունակում էր իր նախկին պաշտոնի լիազորությունները։  ԱՆ նախկին նախարարը դեռևս չի կարողանում հրաժարվել իր նախկին պաշտոնից։ Շարունակում է մարզեր այցելել, ծանոթանալ տեղի բժշկական կենտրոնների բարեփոխումների հետ, հետագա պլանների մասին ներկայացնում հանրությանը, ինչպես նաև այդ ամենն ի ցույց դնում իր սոցիալական էջերում։ Բացի դա, ԱՆ նախկին նախարար Թորոսյանը հենց ինքն է հայտնում առողջապահական կարևոր և նշանակալի բարեփոխումների, սպասվող նորությունների մասին, ինչպես նաև հարցազրույցներում և իր ֆեյսբուքյան էջում ևս անդրադառնում կորոնավիրուսային համավարակին, ինչը շատերի մոտ կասկածի ալիք է բարձրացնում, թե ինչո՞վ է պայմանավորված նախկին նախարարի ներկայիս նման բուռն գործունեությունը։

Երեկ՝ մայիսի 12-ին միջին բժշկական անձնակազմի միջազգային օրն էր, ինչին Արսեն Թորոսյանը ևս անդրադարձավ՝ ֆեյսբուքյան էջում տեղադրելով 2017թ ուղիղ եթերը․

«Կից ուղիղ եթերը արել եմ հեղափոխությունից ուղիղ մեկ տարի առաջ` խոսելով միջին բժշկական անձնակազմի խնդիրների մասին և կոչ անելով այն ժամանակվա կառավարությանը կոնկրետ գործողություններ իրականացնել այդ խնդիրները լուծելու շուրջ: Ուզում եմ արձանագրել, որ այս ուղիղ եթերում նշված առնվազն երկու հարց մեր կառավարությունը լուծել է և շարունակում է այդ նույն տրամաբանությամբ առաջ տանել միջին բժշկական անձնակազմի դերի բարձրացման աշխատանքները»,- նշված է հրապարակման մեջ։

Արսեն Թորոսյանը կարծես թե ուզում է ինչ-որ բան ապացուցել, քանի որ ինչպես նշեցինք, վերջին շրջանում շատ էին խոսակցությունները, որ ԱՆ նախկին նախարարը չի կարողանում հրաժարվել նախկին պաշտոնից։ Իսկ այս անգամ, կարծես պատեհ առիթ հանդիսացավ, որպեսզի «հիշեցնի» հանրությանը, որ նա մշտապես, նույնիսկ հեղափոխությունից առաջ եղել է առողջապահական ոլորտում։ Այսպիսով, տպավորություն է, որ Թորոսյանը դեռևս ուզում է ինչ-որ բան է «ապացուցել»։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ