Գլխավոր էջ Նորություններ Չինաստանը COVID-19-ի պատճառով պատրաստ չԷ  բացել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը

Չինաստանը COVID-19-ի պատճառով պատրաստ չԷ  բացել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը

303
0

ՉԺՀ-ն պատրաստ չԷ  Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը բացել Չինաստանի տարածքում համաճարակաբանական անբարենպաստ իրադրության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Պրիմորսկի երկրամասի միջազգային համագործակցության գործակալության ղեկավար Ալեքսեյ Ստարիչկովը, որին տարածաշրջանի կառավարությունը վկայակոչում Է իր տելեգրամ-ալիքում:

«Ինչպես պատմել Է գերատեսչության ղեկավարը, ՉԺՀ-ում պահպանվում Է COVID-19-ով հիվանդացության բարձր մակարդակը: Դրա հետ կապված շարունակում են մարդկանց եւ ապրանքների տեղաշարժման լուրջ սահմանափակումներ գործել տարբեր քաղաքների միջեւ, այդ թվում՝ սահմանամերձ Սույֆենհե, Դունինե եւ բնակավայրերում:Ուստի դեռ չինական կողմը պատրաստ չԷ ընդունելու ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Հետագա կանխատեսումներ անելը շատ դժվար Է»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Պահանջներն այնքան խիստ են, որ առայժմ չի հաջողվում պայմանավորվել նույնիսկ այն բանի շուրջ, որպեսզի բեռնատար ավտոմեքենաների վարորդները, որոնք փոխադրումներ են իրականացնում երկրների միջեւ, գիշերը մնան Չինաստանում: Նրանք ստիպված են վերադառնալ այն նույն օրը, երբ հատել են սահմանը: Ավելի վաղ Ռուսաստանը հանել Էր COVID-19-ի տարածման սպառնալիքների պատճառով գործող ռուսաստանցիների ելքի, Չինաստանի հետ սահմանի ցամաքային տեղամասով օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի սահմանափակումները:

 

Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել են մարտի 14-ին: Ինչպես հաղորդվել Է, Չինաստանը պահպանում Է COVID-19-ի նկատմամբ «զրոյական համբերություն» քաղաքականությունը: Դա նշանակում Է վիրուսի տարածման սահմանափակում լոքդաունի եւ պարտադիր կարանտինի միջոցով նրանց համար, ովքեր շփում են ունեցել ախտահարվածների հետ: Համավարակի ողջ ժամանակաշրջանում Չինաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 220,7 հազար դեպք եւ գրեթե 5,2 հազար մահ՝ հիվանդության հետեւանքներից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ