Գլխավոր էջ Uncategorized Ի՞նչ հիվանդություններ կարող են ի հայտ գալ երեխայի մոտ հղիության ընթացքում մոր...

Ի՞նչ հիվանդություններ կարող են ի հայտ գալ երեխայի մոտ հղիության ընթացքում մոր գիրության պատճառով

394
0

Ի՞նչ հիվանդություններ կարող են ի հայտ գալ երեխայի մոտ հղիության ընթացքում մոր գիրության պատճառով։ Այս մասին պատասխանել են Journal of Physiology-ում հրապարակված հետազոտության հեղինակները։

Սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տալիս, որ սիրտը «ծրագրավորվում» է հղիության ընթացքում ստացած սննդանյութերով:

Կոլորադոյի համալսարանի գիտնականներն օգտագործել են մկան մոդել, որը նմանեցնում է մարդու մոր ֆիզիոլոգիան եւ պլասենցային սննդանյութերի տեղափոխումը գեր կանանց մոտ: Էգ մկներին կերակրել են բարձր յուղայնությամբ մթերքներով եւ քաղցր ըմպելիքով, որը համարժեք է մարդու կողմից կանոնավոր կերպով համբուրգեր, չիպսեր եւ գազավորված ըմպելիք օգտագործելուն:

Մկների ձագերը ուսումնասիրվել են ներարգանդային եւ հետծննդյան 3, 6, 9 եւ 24 ամսականում՝ օգտագործելով պատկերային տեխնիկան, ներառյալ էխոսրտագրությունը եւ պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան:

Հետաքրքիր է, որ թեեւ գեր մայրերի և՛ արական, և՛ էգ զավակները սրտի ֆունկցիայի խանգարում ունեին, սակայն սեռերի միջեւ տարբերություններ կային այս խանգարումների առաջընթացի հարցում։

«Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս մի մեխանիզմ, որը կապում է մայրական գիրությունը հաջորդ սերնդի սրտանոթային հիվանդությունների հետ: Սա կարեւոր է, քանի որ գիրությունն արագորեն տարածվում է ողջ բնակչության վրա եւ ազդում է վերարտադրողական տարիքի կանանց գրեթե մեկ երրորդի վրա»,-ասել է հետազոտության առաջատար հեղինակ Օուեն Վոգանը։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ