Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս նվազագույնի հասցնել խոլերայով վարակման վտանգը

Ինչպե՞ս նվազագույնի հասցնել խոլերայով վարակման վտանգը

520
0

Խոլերայով վարակման վտանգը նվազագույնի հասցնելու համար պետք է լվանալ ձեռքերը զուգարանից օգտվելուց հետո եւ ուտելուց առաջ, ըմպելիքների մեջ չավելացնել չեռացրած ջրից պատրաստված սառույց, ինչպես նաեւ խուսափել կասկածելի հասարակական վայրերում սնվելուց, խորհուրդ է տալիս վարակաբան Լիլիթ Առաքելյանը։ Նա նաեւ ընդգծել է, որ մրգերն ու բանջարեղենն ուտելուց առաջ պետք է մանրակրկիտ լվանալ, փոխանցում է «Լենտա»-ն:

 

Վարակաբանի խոսքով՝ անհրաժեշտ է հիշել, որ վարակվելուց հետո տասը օրվա ընթացքում մարդու կղանքում առկա է Vibrio cholerae բակտերիան, որը, արտանետվելով շրջակա միջավայր, պոտենցիալ վտանգ է ներկայացնում շրջապատի համար։

 

Առաքելյանը թվարկեց նաեւ խոլերայի հիմնական ախտանիշները՝ լողացող փաթիլներով ջրային, պղտոր գույնի կղանք եւ փսխում: Ըստ նրա՝ այս հիվանդության դեպքում արագ ջրազրկում է տեղի ունենում, որն ուղեկցվում է վերջույթների սպազմերով եւ քաշի արագ կորստով։ Վարակաբանը նշել է, խոլերայի դեպքում որովայնի ցավերը, որպես կանոն, բացակայում են, իսկ մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում։ Նա խորհուրդ է տվել դիմել բժշկի, եթե առկա են այս ախտանիշներից առնվազն երկուսը:

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ