Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս ազատվել գլխացավից առանց դեղահաբերի

Ինչպե՞ս ազատվել գլխացավից առանց դեղահաբերի

400
0

Գլխացավը ծանրակշիռ պատճառ է բժշկի այցելելու և դեղորայք ընդունելու համար: Սակայն միայն հաբերը չեն, որ կարող են բարելավել վիճակը այս ախտանիշի դեպքում, հայտնում է նյարդաբան Իգոր Օրլովը:

Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա նշել է ցավից ազատվելու երկու միջոց:

Գլխացավերի տարածված պատճառ է ուղեղի արյան անբավարար մատակարարումը: Առողջական նման խանգարում ունեցող մարդկանց ամենից հաճախ նշանակում են արյան շրջանառությունը լավացնող դեղամիջոցներ, նշել է Օրլովը: Նա հավելել է, որ ոչ միայն հաբերը կարող են հասցնել ցանկալի արդյունքի:

Բժշկի խոսքով՝ ականջի խոռոչի մեջ հատուկ յուղեր կաթեցնելը ակտիվացնում է նաև ուղեղի արյան շրջանառությունը:

«Ինքնուրույն կարելի է օգտագործել, օրինակ, կամֆորայի յուղ: Կարելի է մի քանի կաթիլ լցնել ականջի խոռոչը և դնել տուրունդա (բամբակից ոլորված տամպոն): Այս հրաշալի պրոցեդուրան ակտիվացնում է նաև ուղեղի արյան շրջանառությունը: Եթե մարդը գլխացավ ունի և ցանկանում է ազատվել ցավից, ապա այս մեթոդը պետք է օգնի»,- կարծում է Օրլովը:

Գլխացավից ազատվելու կամ դրա ինտենսիվությունը գոնե նվազեցնելու մեկ այլ միջոց է ականջների մերսումը, հավելել է բժիշկը:

«Ականջները կարող եք մերսել ձեռքի ափով: Դրանով ամբողջովին փակեք ականջը, թեթև սեղմեք և դանդաղ շարժումներ արեք: Դա կառաջացնի ճնշման բարձրացում, ինչը շատ օգտակար է գլխացավը թեթևացնելու, ուղեղի արյան շրջանառությունը բարելավելու և ականջներում աղմուկից ազատվելու համար: Սակայն սրա հետ պետք է շատ զգույշ լինել, այս մերսման ժամանակ ցավի զգացում չպետք է լինի»,- ընդգծել է Օրլովը:

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ