Գլխավոր էջ Նորություններ Որո՞նք են սպանախի օգտակար հատկությունները

Որո՞նք են սպանախի օգտակար հատկությունները

370
0

Սպանախը այն մթերքներից է, որոնք դրականորեն են ազդում օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների վրա։ Այս մասին հայտարարել են «Ռոսկաչեստվո»-ի ներկայացուցիչները։ Մասնագետները պատմել են, թե ինչ օգտակար հատկություններ ունի սպանախը, փոխանցում է ФАН-ը։

 

Մասնագետների խոսքով՝ սպանախը հարուստ է սպիտակուցներով եւ վիտամին A-ով, բացի այդ, այն պարունակում է կալիում, որը բարելավում է սրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող պացիենտների վիճակը։

 

Սպանախի բաղադրության մեջ ցածր կալորիականությունը եւ բջջանյութի պարունակությունը այն օգտակար է դարձնում նյութափոխանակության ակտիվացման եւ քաշը վերահսկելու համար, ասում են սննդաբանները: Բացի այդ, այն պարունակում է ֆոլաթթու, որը նպաստում է աթերոսկլերոզի կանխարգելմանը։

 

Ըստ բժիշկների՝ սպանախն օգտակար է նաեւ նյարդերի համար։ Այս մթերքի բաղադրության մեջ հանքանյութերի բարձր պարունակությունը նպաստում է ինչպես հանգստանալուն, այնպես էլ նյարդային համակարգի աստիճանական վերականգնմանը:

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ