Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսային մահացության թվերը ուռճացնելով սփռել են վախի մթնոլորտ բնակչության և բուժաշխատողների շրջանում....

Կորոնավիրուսային մահացության թվերը ուռճացնելով սփռել են վախի մթնոլորտ բնակչության և բուժաշխատողների շրջանում. բժիշկ

236
0

Բժիշկ Գևորգ Գրիգորյանը գրել է.

ԱՀԿ-ն իր Covid-19-ի վերաբերյալ զեկույցում նշել է, որ Հայաստանում Covid-19-ի ավելցուկային մահերի թիվը ուռճացված է, ինչին ի պատասխան առողջապհության նախարարությունը սկսել է արդարանալ և մեղքը գցել հաշվարկների տեխնիկական խմբի գործունեության վրա, որ «պատահականության» և/կամ «տեխնիկական սխալի» արդյունքում, ավելցուկային մահերի մեջ ներառվել են նաև 44-օրյա պատերազմի արդյունքում մահացած անձանց…

Առաջին հայացքից դա իրականում «տեխնիկական սխալ» է, սակայն այդ «տեխնիկական սխալը», շատ տարօրինակ և իշխանությունների համար «երջանիկ» զուգադիպությամբ, իրենց համար լուծել է միանգամից 2 քաղաքական հարց:

Հարց 1. 44-օրյա պատերազմում զոհված մեր հայրենակիցների թիվը «նվազել» է, ի հաշիվ կորոնավիրուսային մահացության թվերի ավելացման: Պատկերացրեք, թե որքան են թիվ նկարել կորոնավիրուսի մահացության մեջ, որ նույնիսկ ԱՀԿ-ն է փաստել, որ թիվը ուռճացված է: Դե մեղավորն էլ երկիրը պատերազմի տարած և պարտության հասցրած իշխանությունը չէ, այլ այդ զզվելի ու գարշելի կորոնավիրուսն է…

Հարց 2. Կորոնավիրուսային մահացության թվերը ուռճացնելով սփռել են վախի մթնոլորտ բնակչության և բուժաշխատողների շրջանում, ինչն էլ հնարավորություն է տվել ակտիվացնել բուժաշխատողների կողմից պատվաստանյութերի քարոզչությունը և կիրառել պարտադրանքի ու շանտաժի գործիքը՝ բնակչությանը կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար:

Հերթական անգամ մեր բնակչությունը դարձավ մանիպուլյացիայի և կեղծիքի զոհ:

Իսկ, եթե հաշվի առնենք, որ ԱՀԿ-ն քաղաքական կառույց է և այդ տեղեկատվությունը տարածում է գործող իշխանությունների հրաժարականը պահանջելու ակտիվ փուլում, ապա կարելի է եզրակացության գալ, որ գործող իշխանությունն այլևս պետք չէ նաև արևմուտքին, ուստի կարելի նրանց օգտագործած դիմակի նման դեն նետել:

#սիկոլ

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ