Գլխավոր էջ Նորություններ Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 քաղաքացի

413
0

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 141 հազար 192-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

 

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 460 նոր դեպք, 82 մարդ  հոսպիտալացվել է:

 

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի  7 մլն 226 հազար 219 դեպք:  7 մլն 010 հազար 698 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 836 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

 

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 398 հազար 577 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 648 հազար 380 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 216 հազար 318-ի:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ