Գլխավոր էջ Նորություններ Շանհայ քաղաքում COVID-19-ի հետ կապված իրադրությունը նորմալացել է

Շանհայ քաղաքում COVID-19-ի հետ կապված իրադրությունը նորմալացել է

357
0

Շանհայի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքում COVID-19-ի հետ կապված իրադրությունը գտնվում Է վերահսկողության ներքո, տարածաշրջանն ավելի քան մեկ ամիս ապրում Է կարանտինի պայմաններում, որում հայտնվել են 25 միլիոն բնակիչներ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 6-ին հաղորդում Է Channel News Asia-ն: «Ներկայում մեր քաղաքում համավարակի կանխման եւ վերահսկման հետ կապված իրադրությունն անշեղորեն բարելավվում Է, համաճարակը գտնվում Է արդյունավետ վերահսկողության ներքո»,- Channel News Asia-ն մեջբերում Է փոխքաղաքապետ Ու Ցինի խոսքը: Նրա խոսքով՝ ապրիլի 22-ից COVID-19-ով հիվանդացությունը Շանհայում շարունակում Է նվազել, նշում Է Channel News Asia-ն:

Միեւնույն ժամանակ փոխքաղաքապետը նշել Է, որ վիրուսի բռնկման վերսկսման ռիսկը դեռեւս պահպանվում Է, ուստի քաղաքային իշխանությունները կշարունակեն պահպանել առկա ստրատեգիան: Անցած շաբաթ օրը՝ ապրիլի 30-ին, Շանհայում երկարատեւ ժամանակից ի վեր առաջին անգամ COVID-19 կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքեր չի հայտնաբերվել քաղաքի կարանտինային գոտիների սահմաններից դուրս: Կարանտինը Շանհայում սահմանվել Է մարտի 28-ին. աշխատանքը դադարեցրել Է ձեռնարկությունների, շուկաների եւ խանութների մեծամասնությունը, մարդկանց կարգադրվել Է տանը մնալ:

Քաղաքը դժվարությունների Է բախվել բնակիչներին պարենամթերք մատակարարելու եւ աշխատակիցների՝ աշխատավայրեր վերադառնալու առնչությամբ: Բացի այդ, լոքդաունը Շանհայում անդրադարձել Է նաեւ համաշխարհային շուկաների վրա, քանի որ համալրող մասերի մատակարարումների հետ կապված խափանումները խախտել Է տեղի ֆաբրիկաների աշխատանքը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ