Գլխավոր էջ Նորություններ Ովքե՞ր են ամենից շատ ենթարկվում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկին 

Ովքե՞ր են ամենից շատ ենթարկվում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկին 

437
0

JAMA Network Open ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության համաձայն՝ բոլոր տարիքի կանայք եւ տրամադրության որոշակի խանգարումներ ունեցող երիտասարդ տղամարդիկ ամենից շատ են ենթարկվում քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկին։

Գիտնականները վերլուծել են 40 360 մեծահասակների բժշկական տվյալները Մինեսոտա նահանգի Օլմսթեդ շրջանում, հաղորդում է CNN-ը։

Հետազոտական ​​թիմը մասնակիցներին բաժանել է երեք տարիքային խմբի՝ ելնելով սեռից՝ 20, 40 եւ 60 տարեկան։ Մասնակիցները հետագայում բաժանվել են չորս խմբի՝ նրանք, ովքեր տառապել են տագնապով եւ դեպրեսիայով եւ հակառակը։

Բոլոր երեք տարիքային խմբերի կանայք եւ 20 տարեկան տղամարդիկ, որոնք տառապել են տագնապով կամ դեպրեսիայով, ունեցել են քրոնիկ հիվանդության զարգացման զգալիորեն ավելի բարձր ռիսկ, քան նրանք, ովքեր չեն տառապել վերոնշյալ հիվանդություններով։

Պարզվել է, որ քրոնիկ հիվանդությունների զարգացման ամենաքիչ հավանականությունը 60-ամյա կանանց մոտ է։ Եթե նրանց մոտ տագնապ է եղել, ռիսկն ավելացել է ավելի քան 5 տոկոսով՝ համեմատած այն մասնակիցների հետ, որոնց մոտ տագնապ եւ դեպրեսիա չի եղել։

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ