Գլխավոր էջ Գլխավոր Աթեիստ նախկին նախարարը թույլ չի տալու «փողոցայիններին» զավթել իշխանությունը

Աթեիստ նախկին նախարարը թույլ չի տալու «փողոցայիններին» զավթել իշխանությունը

1720
0

«Հիշում եմ 194… էէէ 2021 թվի գարունն էր, մտանք Մարշալ Բաղրամյան պողոտա, պարզվեց փակ էր՝ էլ ուտել խմել, էլ խամաճիկների թատրոն, էլ դաբրո ունենք, էլ սամալյոտը թռավ…

Այն ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր… այս անգամ նույնիսկ հուզիչ էլ չի լինի տղաներ և աղջիկներ… գնացեք արժեք ստեղծեք երկրի համար, եթե կարող եք իհարկե…»,-նման գրառում իր ֆեյբուքյան էջում արել է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ ՔՊ-ական պատգամավորը վերջերս բավականին ակտիվացել է և հատկապես ֆեյբուքյան տիրույթում անդրադարձ է կատարում ընդդիմադիր ուժերի գործողություններին, ամեն կերպ հասկացնելով, որ դրանք դժվար թե բուն նպատակին ծառայեն։

Աթեիստ, պատվաստամոլ, չպատվաստվողներին անգրագետ համարող նախկին նախարարը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, թե դրոշներ այրելով պատմական խնդիրները չեն լուծվում։

2018 թվականի Հայաստանում թավշյա հեղափոխության ժամանակ քաղաքացիական անհնազանդության պայքարին մասնակցած անձն այսօր քննադատում է քաղաքացիական անհնազանդություններին մասնակցող քաղաքացիներին։

Նա նշել է, թե Արցախի հիմնախնդիրը ՀՀ-ում վաղուց դարձել է իշխանության հասնելու, պահելու, իշխանությունը վերադարձնելու գործիք։

«Մենք այս արատավոր շղթայից պետք է դուրս գանք, եթե ուզում ենք Արցախը պահել հայկական և եթե հնարավոր է վերջնականապես լուծել Արցախի խնդիրը։ Մեր ընդդիմադիրներն ուզում են անել հակառակը, Արցախի հիմնախնդիրը շահարկելով ուզում են հետ վերցնել իշխանությունը։ Բայց ՀՀ-ում իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա, դա ընտրությունն է։ Այլ ճանապարհով իշխանության ձևավորման մեխանիզմ չկա ու մենք թույլ չենք էլ տալու որ լինի, այլ ճանապարհ իշխանության ձևավորման չկա»,-նշել է Թորոսյանը ու հավելել, թե իրենք փողոցում չեն եկել իշխանության, այլ ընտրությունների միջոցով։

«Հեղափոխությունից 4 տարի է անցել, այս տարիների ընթացքում ժողովրդավարությունը ամրապնդվել է,մենք հավատարիմ ենք մնացել ժողովրդավար արժեքներին։Մենք իշխանության եկել ենք ժողովրդավարության միջոցով ու գնալու ենք ժողովրդավարության միջոցով, ու ոչ մի դեպքում հակաժողովրդավարական պրոցեսների արդյունքում»,-նշել է նա։

Աստվածաշունչը Շառլ Պեռոյի հեքիաթների հետ համեմատող ՔՊ-ական պատգամավորը վերջերս ակտիվորեն լրագրողների մեյլերին նամակ էր ուղարկել, որում անդրադարձել էր կատարել ընդդիմության գործունեությանը, նշելով, թե ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ՝ նոր զոհերով և պարտությունով, որպեսզի պարտության փլատակների վրա բռնազավթի ազատ ընտրություններով ձևավորված իշխանությունը, որպեսզի շարունակի մեր երկիրը և ժողովրդին կեղեքելու իր վաղեմի սովորությունը։

Թորոսյանը նաև գրել էր․

«Խաղաղությունն է թույլ տալու պահել և զարգացնել Հայաստանն ու Արցախը, միայն խաղաղ պայմաններում են Հայաստանն ու Արցախը մնալու հայկական»,-բնավ չմեկնաբանելով, արդյո՞ք այս պահին ապրում ենք խաղաղ պայմաններում, թե՞ ոչ․․․

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ