Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 513,8 միլիոնը

COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 513,8 միլիոնը

179
0

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 2-ի առավոտվա դրությամբ կազմել Է 513 միլիոն 869 հազար 166: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 236 հազար 553 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 81 միլիոն 365 հազար 218 եւ 993 հազար 733, Հնդկաստանում՝ 43 միլիոն 82 հազար 345 եւ 523 հազար 869, Բրազիլիայում՝ 30 միլիոն 454 հազար 499 եւ 663 հազար 752, Ֆրանսիայում՝ 28 միլիոն 8728 հազար 621 եւ 146 հազար 999, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 214 հազար 4 եւ 175 հազար 552, Գերմանիայում՝ 24 միլիոն 813 հազար 817 եւ 135 հազար 461:Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մայիսի 2-ի առավոտվա դրությամբ կազմել Է 803,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3051, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3082, Ֆրանսիայում՝ 2227, Մեծ Բրիտանիայում 2552, Գերմանիայում՝ 1613 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ