Գլխավոր էջ Նորություններ Անգլիայում յուրաքանչյուր հինգերորդը հիվանդանում է մաշկի քաղցկեղով.

Անգլիայում յուրաքանչյուր հինգերորդը հիվանդանում է մաշկի քաղցկեղով.

210
0

Անգլիայում յուրաքանչյուր հինգերորդ մարդ իր կյանքի ընթացքում ենթարկվում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու վտանգին, նշում են մասնագետները:

Այս սարսափելի հիվանդության դեպքերի թիվը ռեկորդային մակարդակի է հասել է, եւ մասնագետները կարծում են, որ այդ աճի պատճառը բնակչության ծերացումն է եւ քաղցկեղի ախտորոշման մեթոդների կատարելագործումը, գրում է Daily Mail-ը։

Պատճառներից մեկը կարող է լինել արեւի ավելի հաճախակի ազդեցությունը եւ արտասահմանյան արձակուրդները:

Անգլիայում 2019 թվականին գրանցվել է մաշկի քաղցկեղի 224.092 դեպք, ինչը 26 տոկոսով ավել է 2013 թվականին գրանցված 177.677-ից, վկայում են NHS Digital-ի եւ Մաշկաբանների բրիտանական ասոցիացիայի կողմից վերլուծված տվյալները:

«Մենք արագ մոտենում ենք տարեկան քառորդ միլիոն դեպքի Անգլիայում : Մենք գնահատականներով՝ յուրաքանչյուր հինգերորդ մարդն իր կյանքի ընթացքում հիվանդանում է մաշկի քաղցկեղով:

Թեեւ պետք է ավելին անել մաշկի քաղցկեղի կանխարգելման համար, մենք պետք է նաեւ ավելացնենք առկա ռեսուրսները հիվանդացության աճի դեմ պայքարի համար»,- այս կապակցությամբ ասել է Ասոցիացիայի նախագահ դոկտոր Տանյա Բլեյքերը:

2019 թվականին գրանցվել է մելանոմայի 15332 դեպք՝ 2013 թվականի 12885 դեպքի համեմատ։ Մելանոման ավելի քիչ է տարածված, քան մաշկի քաղցկեղի այլ տեսակներ, բայց կարող է ավելի մահացու լինել:

Բացի այդ, 2019 թվականին արձանագրվել է մաշկային թիթեղաբջջային քաղցկեղի 47 977 դեպք՝ 2013 թվականի 34 672-ի համեմատ: Մաշկի քաղցկեղի այս տեսակը վաղ ախտորոշման դեպքում հաճախ բուժելի է:

2019 թվականին գրանցվել է բազալ բջջային քաղցկեղի 158 934 դեպք՝ 2013 թվականի 128 406-ի համեմատ: Հիվանդության այս ձեւը բավականին հազվադեպ է:

Նույն տարում ախտորոշվել է 1849 հազվագյուտ մաշկի քաղցկեղ՝ 2013 թվականի 1714 դեպքի համեմատ:

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ