Գլխավոր էջ Նորություններ Ինչո՞վ է օգտակար շոկոլադը

Ինչո՞վ է օգտակար շոկոլադը

188
0

Դառը շոկոլադն իջեցնում է սթրեսի մակարդակը եւ բարելավում սրտի առողջական վիճակը, հավաստիացնում են հայտնի սննդաբաններ Քորթնի Դ’Անջելոն եւ Տրիստա Բեսթը։

ETNT պարբերականի հետ զրույցում մասնագետները նշել են, որ դառը շոկոլադն օգտակար է հակաօքսիդանտներով, այդ թվում ֆլավոնոիդներով հարուստ կակաոյի բարձր պարունակության շնորհիվ։ Այդ բաղադրիչը բարելավում է սրտի արյան շրջանառությունը, իջեցնում զարկերակային ճնշումը եւ նվազեցնում թրոմբների առաջացման վտանգը։

«Շոկոլադի չափավոր քանակության ամենօրյա օգտագործումն օգնում է պակասեցնել ուղեղի կաթվածի առաջացման վտանգը, կանխել սրտի հիվանդությունները, նվազեցնել սթրեսի եւ տագնապայնության մակարդակը, ինչպես նաեւ ազատվել դեպրեսիայից»,- ասել է Դ’Անջելոն։

Բայց, չնայած այն բանին, որ շոկոլադի մեջ օգտակար շատ նյութեր կան, այդ թվում եւ մագնիում, որը բարերար ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա, փորձագետները խորհուրդ են տալիս չհրապուրվել դրանով, այլապես այն կարող է բացասական ազդեցություն ունենալ արյան մեջ շաքարի մակարդակի եւ կազմվածքի վրա։

«Շոկոլադի չարաշահումը կարող է խանգարել ձեզ՝ գտնելու ավելի առողջ այլընտրանք։ Եթե դուք մշտապես ավելացված շաքարով մթերքներ եք ուտում, կարող եք կորցնել քաղցր բնական մթերքների, այդ թվում մրգերի համի զգացողությունը»,- ասել է Բեսթը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ