Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ուռուցքին չի կարելի «կպնել», որովհետև այն ակտիվանում է

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ուռուցքին չի կարելի «կպնել», որովհետև այն ակտիվանում է

632
0

«Մի՞ֆ, թե իրականություն» շարքում այս անգամ հյուրընկալվել է ուրոլոգ-անդրոլոգ Գևորգ Գրիգորյանը։

Մի՞ֆ — Ուռուցքին չի կարելի կպնել, որովհետև այն «ակտիվանում է»։

Իրականություն – Ցավոք, այս միֆը շատ տարածված է և ամենատարօրինակն այն է, որ այն տարածված է ինչպես պացիենտների շրջանում, այնպես էլ բժիշկների։ Մինչդեռ իրականությունն այլ է՝ քաղցկեղի բուժումն անհնար է առանց բջջաբանական քննության արդյունքների, իսկ բջջաբանական քննությունն անհնար է առանց բիոպսիայի: Բիոպսիան ոչ մի կերպ չի «ագրեսիվացնում քաղցկեղը»։

Անհնար է հասկանալ, թե քաղցկեղի, որ տեսակի հետ գործ ունենք, եթե չենք կատարում բիոպսիա։ Բացի այս, միայն այդ տարբերակով է, որ կարող ենք հասկանալ, թե ագրեսիվության ինչ աստիճան ունի քաղցկեղը։ Նաև նշեմ, որ բիոպսիան օգնում է քաղցկեղի բուժման տակտիկայի որոշման հարցում։ Այնպես որ, բիոպսիան խիստ անհրաժեշտ բժշկական միջամտություն է քաղցկեղի բուժման համար։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ