Գլխավոր էջ Նորություններ Խելացի ժամացույցը կարող է ցույց տալ, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում կորոնավիրուսի...

Խելացի ժամացույցը կարող է ցույց տալ, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութին

216
0

Scripps Research Institute-ի (ԱՄՆ) գիտնականները խելացի ժամացույցների միջոցով գնահատել են մարդու օրգանիզմի արձագանքը կորոնավիրուսային պատվաստանյութերին: Հետազոտությունը հրապարակվել է npj Digital Medicine ամսագրում:

 

Հետազոտության ընթացքում փորձագետները վերլուծել են ավելի քան 5600 հիվանդի քնի ընթացքում սրտի կծկումների հաճախականության մասին սենսորների տվյալները: Ինչպես պարզվել է, պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալուց հետո սրտի կաթվածների հաճախականությունը զգալիորեն ավելանում է պատվաստումից հետո հաջորդ օրը։ Պատվաստումից երկու օր անց այն հասնում էր իր գագաթնակետին եւ վերադառնում էր նորմին առաջին դեղաչափից չորս օր անց, իսկ երկրորդից հետ՝ վեց օր անց:

 

Ինչպես պարզվել է, տարբեր պատվաստանյութեր կարող են տարբեր կերպ ազդել օրգանիզմի վրա։ Այդպես, ամենամեծ ազդեցությունը նկատվել է երիտասարդների շրջանում Moderna պատվաստանյութի երկրորդ դեղաչափի ներարկումից հետո։

 

Նրանք նաեւ նկատել են, որ կանանց մոտ ավելի մեծ փոփոխություններ են նկատվել հանգստի ժամանակ, քան տղամարդկանց մոտ պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո 5 օրվա ընթացքում: Պարզվել է, որ 40 տարեկանից ցածր հիվանդների մոտ հանգստի ժամանակ սրտի կծկումների փոփոխություններն ավելի մեծ են եղել, քան տարեց մարդկանց մոտ, բայց՝ միայն երկրորդ դեղաչափից հետո։

 

Մասնագետները նաեւ նկատել են, որ կանանց մոտ սրտի կծկումների հաճախականությունն ավելի մեծ փոփոխությունների էր ենթարկվում հանգստի ժամանակ, քան տղամարդկանց մոտ պատվաստանյութի առաջին դեղաչափից հետո 5 օրվա ընթացքում: Պարզվել է, որ 40 տարեկանից ցածր հիվանդների մոտ հանգստի ժամանակ սրտի զարկերի փոփոխություններն ավելի բարձր են եղել, քան տարեց մարդկանց մոտ, բայց՝ միայն երկրորդ դեղաչափից հետո։

 

«Չնայած ֆիզիոլոգիական արձագանքի եւ իմունային պատասխանի միջեւ կապը դեռ պետք է ուսումնասիրվի, թվային դիտարկումը կարող է նոր միջոց տրամադրել մարդկանց հայտնաբերելու համար, ովքեր ի վիճակի չեն ադեկվատ կերպով տանել պատվաստումները»,- նշել է հետազոտության հեղինակ դոկտոր Սթիվեն Սթեյնհուբլը:

Աղբյուրը` Med.news.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ