Գլխավոր էջ Նորություններ Թվում է՝ գնում ենք մեղմացման․ սպասվու՞մ է նոր ալիք

Թվում է՝ գնում ենք մեղմացման․ սպասվու՞մ է նոր ալիք

299
0

Կորոնավիրուսային ի՞նչ իրավիճակ է աշխարհում․ թվում է՝ գնում ենք մեղմացման,բայց առողջապահական ոլորտի ներկայացուցիչներից շատերը պնդում են, որ դեռևս ուրախանալ վաղ է։ Մշտապես թարմացվող Worldometers մոնիտորինգի էջը ցույց է տալիս, որ 2022 թվականի ապրիլի 21-ի դրությամբ աշխարհում COVID-19 կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 6,232,185 մարդ (օրական +3947), վարակվել է ավելի քան 507 միլիոն, ներկայումս վարակված է մոտ 42 միլիոն, ավելի քան 459 միլիոն վարակված  ճանաչվել է ապաքինված։ Միջին մահացությունը՝ 1,2%։

Իսկ ինչպիսին է պատկերը մեր երկրում․

Ապրիլի 21-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է

✓ 6 նոր դեպք

✓ 3287 թեստավորում

✓ 14 առողջացած

✓ մահվան դեպք չի գրանցվել։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 805 դեպք, որոնցից 410 517 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1984 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 026 628 թեստավորում:

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում նկատվում է կորոնավիրուսի թվերի անկում, կան օրեր, որ ընդհանրապես մահվան դեպքեր չեն գրանցվում։

Սակայն, ՀՀ ԱՆ ներկայացուցիչների գնահատականներով՝ Կորոնավիրուսի դեմ պատվաստման թվերը նվազել են և այդպիսով Քվիդ 19-ը թափը չի կորցրել։ Մասնագետները զգուշացնում են՝ շատ երկրներում վիրուսի մուտացիաներն ակտիվանում են:
Ի դեպ՝ Ռուսաստանում կանխատեսումներ կան, թե մայիսի կեսերից արդեն իրենց մոտ ալիքը անխուսափելի կլինի:

Հիշեցնենք, որ Պատվաստումային գործընթացը շարունակվում է: Ապրիլի 17-ի դրությամբ կատարվել է 2152657 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1120804, երկրորդ դեղաչափ` 987513, բուստեր` 41187:

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ փոխտնօրեն, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշել էր, թե սա նշանակում է, որ հաջորդիվ շատ արագ մեր մոտ այդ ալիքը կլինի, և դա պայմանավորված է Ռուսաստան-Հայաստան ակտիվ տեղաշարժով։
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի գնահատականներով էլ կրոնավիրուսի փոխանցման մակարդակը շարունակում է բարձր մնալ՝ մեծ թվով երկրներում պատվաստումների ցածր ծածկույթով պայմանավորված։

«Չնայած աշխարհում կորոնավիրուսից մահացության նվազմանը, սահմանափակող միջոցառումների մեղմացումը հանգեցնում է հիվանդության տարածմանը և մեծացնում նոր շտամների առաջացման վտանգը։ Բարձր եկամուտ ունեցող երկրների քաղաքացիներն արդեն չորրորդ պատվաստումն են ստանում, մինչդեռ աշխարհի բնակիչների մեկ երրորդը դեռևս պատվաստանյութի ոչ մի չափաբաժին չի ստացել և շատ երկրներում պատվաստումների ծածկույթը ցածր է»,-նշել էր նա:

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ