Գլխավոր էջ Նորություններ Կինը 20 օրվա ընթացքում երկու անգամ վարակվել է կորոնավիրուսով

Կինը 20 օրվա ընթացքում երկու անգամ վարակվել է կորոնավիրուսով

184
0

Առողջապահության ոլորտի աշխատակիցը 20 օրվա ընթացքում երկու անգամ վարակվել է կորոնավիրուսով, որը վարակների միջև գրանցված ամենակարճ միջակայքն է։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իսպանացի գիտնականներին։

Ըստ հետազոտողների՝ 31-ամյա մի կինը վարակվել է վիրուսի երկու տարբեր շտամներով՝ դեկտեմբերի վերջին «դելտա»-ով և հունվարին՝ «օմիկրոն»-ով:

Առաջին դրական ՊՇՌ թեստից հետո նրա մոտ վարակի աշխատնշաններ չեն եղել, բայց երեք շաբաթ չանցած՝ հազ և ջերմություն է սկսվել, ինչը նրան դրդել է նորից թեստ անցնել:

Հետազոտության հեղինակ դոկտոր Ջեմմա Ռեսիոն նշել է, որ այս դեպքը ցույց է տվել՝ «օմիկրոն»-ը կարող է «շրջանցել նախկին իմունիտետները, որոնք ձեռք են բերվում բնական վարակի, կա՛մ պատվաստանյութերի միջոցով»:

«Սակայն, և՛ նախկինում հիվանդացած լինելը, և՛ պատվաստումն, ըստ երևույթին, մասամբ պաշտպանում են «օմիկրոն»-ով վարակվողներին՝ ծանր վիճակից և հոսպիտալացումից», -ասել է նա:

Աղբյուր` Panorama.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ