Գլխավոր էջ Գլխավոր Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված է մեծահասակների 43.7 տոկոսը. Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված է մեծահասակների 43.7 տոկոսը. Ավանեսյան

223
0

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ամբողջական դեղաչափերը ստացել է մեծահասակ բնակչության 43.7 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«Այսօր ՀՀ-ում ունենք պատվաստումների հետևյալ ցուցանիշները: Պատվաստված են մեծահասակ բնակչության 49.5 տոկոսը՝ առաջին դեղաչափով և 43.7 տոկոսը՝ ամբողջական պատվաստումով»,-ասաց Ավանեսյանը:

Նա հիշեցրեց, որ մայիսի 5-ից կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը սկսել է իրականացվել հանրային վայրերում, շարժական պատվաստումային կետերում, այնուհետև նաև՝ արտագնա, շարժական պատվաստումներ են իրականացվում համայնքներում, ինչպես նաև տնային պատվաստումներ՝ սահմանափակ շարժունակությամբ անձանց կեցության վայրերում

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ