Գլխավոր էջ Նորություններ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը հոսանքազրկվել է բարեկարգման աշխատանքների պատճառով

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը հոսանքազրկվել է բարեկարգման աշխատանքների պատճառով

2428
0

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը 1 ժամով հոսանքազրկվել է բարեկարգման աշխատանքների պատճառով:

Այս մասին հայտնում է հիվանդանոցի ֆեյսբուքյան  պաշտոնական էջը` հորդորելով խուճապի չմատնվել ու կեղծ տեղեկատվություն չտարածել:

«Հիվանդանոցում կատարվող բարեկարգման/վերանորոգման աշխատանքների պատճառով այն հոսանքազրկված է 1 ժամով։ Հորդորում ենք պահպանել հանգստություն, խուճապի չմատնվել և չտարածել կեղծ տեղեկատվություն»,- ասված է հրապարակման մեջ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ