Գլխավոր էջ Նորություններ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան

Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան

2375
0

Մարտի 20-ի դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք գրանցված չէ, սակայն ԱՀ-ն պատրաստ է իր հնարավորություններն արդյունավետ օգտագործելով` դիմակայել խնդրին, հայտարարել է ԱՀ պետական նախարար, կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը:

Նա հայտնել է, որ փետրվարի 18-ին Արցախում կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել` շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների ներգրավմամբ:

Մարտիրոսյանը նշել է, որ Արցախի և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ստեղծվել է օպերատիվ հաղորդակցություն: Պայմանավորվածության համաձայն՝ Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստացվում են օպերատիվ: Արցախի ԱՆ-ից բուժաշխատողների խումբ է գործուղվել Հայաստանի գործընկեր կառույց՝ ախտորոշման և համապատասխան միջոցառումների կազմակերպման վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով:

ԱՀ ԱՆ կողմից ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, ինչը շարունակական է։ Նշվել է նաև, որ հաջորդող գործողություններով նախատեսվում է նվազագույնի հասցնել կորոնովիրուսի ներթափանցումը` հնարավորինս սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի հետ:

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կազմակերպվում է Արցախ մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափում և, ըստ անհրաժեշտության, ձեռնարկվում են հրամանով սահմանված համապատասխան միջոցառումները: Արցախում դադարեցված է ուս.հաստատատությունների գործունեությունը, մարտի 16-ից մեկ ամսով սահմանափակված է զանգավածայի միջոցառումներ իրականացնելու հնարավարությունը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ