Գլխավոր էջ Գլխավոր Արդյո՞ք հրաժեշտ ենք տալիս Քովիդ 19-ին, թե՞ կգան նոր շտամներ

Արդյո՞ք հրաժեշտ ենք տալիս Քովիդ 19-ին, թե՞ կգան նոր շտամներ

385
0

Վերջին շաբաթների ընթացքում նկատվում է կորոնավիրուսի թվերի նվազում։ Պատկերը հուսադրող է նաև ՀՀ-ում։ Այսօր, ապրիլի  7-ին հաստատվել է կորոնավիրուսի հաստատման 19 նոր դեպք։ Մահվան դեպք չի գրանցվել։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 629 դեպք, որոնցից 410 270-ը՝ առողջացած:

Կորոնավիրուսի Հայաստան «մուտք գործելուց» մինչ այսօր գրանցվել է մահվան 8619 դեպք։

Ընդհանուր կատարվել է 2 991 158 թեստավորում:

Օր օրի վարակվածության ու մահերի թվերը բարեբախտաբար նվազում են, բայց ՀՀ ԱՆ-ն շարունակում է զգոնության կոչեր անել և հիշեցնել, որ Քովիդի դեմ պատվաստումները լավագույն տարբերակն են այս համավարակի դեմ պայքարելու համար։ Բայց մի՞թե չի նկատվում հիվանդության նահանջ և արդյո՞ք այն չի վերածվում սովորական վիրուսի, որի հետ ապրել  մարդիկ արդեն իսկ համակերպվել են։

Գործադիրն էլ այսօր, ապրիլի 7-ին չզեկուցվող նախագծերի թվում որոշում ընդունեց Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների՝ հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման 14 օրացույցային օրը փոխարինել 10 օրացուցային օրով: Որոշումով նաև դրույթ կսահմանվի, ըստ որի՝ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ մեկուսացումից:

Որոշմամաբ նաև սահմանվում է, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս հիվանդության ներբերման և տարածման կանխարգելման, ինչպես նաև արագ հայտնաբերման նպատակով՝ ընդունելի կլինի նաև կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանքը, որը կնվազեցնի նաև ֆինանսական բեռը:

Իսկ արդյո՞ք արժի մտածել քովիդին հրաժեշտ տալու մասին, Medmedia.am-ի հետ զրույցում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք Նուբարյանը նշել էր, որ համավարակը գնում է դեպի մարում, սակայն հրաժեշտ տալու մասին դեռ վաղ է խոսել․

«Մեծ է հավանականությունը, որ նոր կորոնավիրուսային հիվանդությունը կդառնա մարդկության մոտ շրջանառվող հերթական վարակը, ժամանակ առ ժամանակ առաջացնելով բռնկումներ։ Նաև մենք պետք է մշտապես պատրաստ լինենք վիրուսի նոր տեսակների առաջացմանը, քանի որ դա գործընթաց է, որի վրա մենք էական ազդեցություն չունենք»,-նշել էր նա։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ