Գլխավոր էջ Գլխավոր Սրտաբանության ինստիտուտի տնօրենն ազատման դիմում է գրել

Սրտաբանության ինստիտուտի տնօրենն ազատման դիմում է գրել

358
0

Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ընկերներ և գործընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր որոշում եմ կայացրել ինձ ազատել «ադմինիստրատիվ ծանրաբեռնվածությունից».  Սրտաբանության ինստիտուտի տնօրենի պարտականություններից ինձ ազատելու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին:

Չեմ ափսոսում Սրտաբանության ինստիտուտին իմ կյանքից անմնացորդ նվիրած տարիների համար և ունեմ բավարարվածության զգացողություն իմ ու մեր թիմի կողմից իրականացրած աշխատանքներից:

Շնորհակալ եմ ինձ վստահողներին, աջակցողներին, օգնողներին: Հատուկ շնորհակալություն ինձ չխանգարողներին:

Հույս ունեմ, որ այս որոշումը ինձ կդարձնի առավել հասանելի, ու ես կկարողանամ լիարժեք ժամանակ տրամադրել կլինիկական և գիտակրթական գործունեությանը, ինչն ինձ համար առավել հոգեհարազատ է»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ