Գլխավոր էջ Նորություններ Սրտային անբավարարություն ունեցող մարդիկ պետք է խուսափեն աղի օգտագործումից

Սրտային անբավարարություն ունեցող մարդիկ պետք է խուսափեն աղի օգտագործումից

214
0

Աղի օգտագործումից խուսափելը օգտակար է այնպիսի ախտանիշների թեթեւացման համար, ինչպիսիք են այտուցը, հոգնածությունը եւ հազը, ինչպես նաեւ բարելավում է սրտի հիվանդություն ունեցող մարդկանց կյանքի որակը: Նման եզրակացության են եկել Ալբերտայի համալսարանի գիտնականները։ Նրանց նոր հետազոտության արդյունքները հրապարակված են The Lancet ամսագրում։

Փորձին մասնակցել է 806 պացիենտ Կանադայից, ԱՄՆ-ից, Կոլումբիայից, Չիլիից, Մեքսիկայից եւ Նոր Զելանդիայից։ Բոլոր կամավորների մոտ ախտորոշվել է սրտային անբավարարություն։

Պացիենտներիի կեսը առաջարկություններ է ստացել սննդակարգում աղի ընդունումը նվազեցնելու վերաբերյալ: Նատրիումի նպատակային ընդունումը եղել է օրական 1500 մգ, որը համարժեք է թեյի գդալ աղի մոտ երկու երրորդին:

Մինչ փորձը նրանք օգտագործել են միջինը 2217 մգ կամ ընդամենը մեկ թեյի գդալից քիչ աղ: Մեկ տարի անց մասնակիցների վերահսկիչ խումբը օրական օգտագործել է միջինը 2072 մգ նատրիում, մինչդեռ նրանք, ովքեր ստացել են սննդային խորհուրդներ՝ օրական 1658 մգ, ինչը քառորդ թեյի գդալից էլ քիչ է:

Չնայած նրան, որ երկու խմբերի միջեւ նշանակալի տարբերություն չեն գտել, աղի նվազեցումը հանգեցրել է կյանքի որակի զգալի բարելավմանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ