Գլխավոր էջ Գլխավոր Ամենուրեք՝ ԱՂ․ մենք այլևս օրակարգային այլ խնդիր չունե՞նք

Ամենուրեք՝ ԱՂ․ մենք այլևս օրակարգային այլ խնդիր չունե՞նք

337
0

Ինչպես գիտենք, վերջերս Առողջապահության նախարարությունը նոր նախագիծ էր ներկայացրել, ըստ որի հանրային սննդի օբյեկտներում կարգելվի սեղանների վրա աղաման դնելը: Սպառողը ցանկության դեպքում կարող է պահանջել աղամանը, հակառակ դեպքում, եթե առանց սպառողի պահանջի սեղանին դրված լինի, պատասխանատվություն կսահմանվի՝ 30 հազար դրամ տուգանք:

Այն, որ վերջինս հանրության շրջանում բուռն արձագանք ստացավ, դա փաստ է։ Մարդիկ տեղեկացան, խոսեցին, քննարկեցին ու քննադատեցին, սակայն ԱՆ-ն չգիտես ինչու շարունակում է «աղամանային», այս դեպքում՝ «աղային» թեման։ Նախարարության էջում վերջին շրջանում արված հրապարակումներում կտրուկ ավելացել է հենց այս թեման։ Աղի օգտագործման և չարաշահման վտանգը հասկանալի է, և այդ դեպքում ԱՆ-ն ինչու՞ նախկինում այդքան չէր խոսում աղի՝ ճիշտ քանակով օգտագործման մասին, եթե վերջինս իրոք կարևորագույն խնդիր է հանդիսանում։

Նկարները՝ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջից 

Մի՞թե աղի թեման այս շրջանում ամենակարևոր խնդիր է, որ արժանացել է նման ուշադրության։ Ներկայումս օրակարգային այլ խնդիր չունեն՞ք, ըստ ԱՆ-ի, կարծես թե, ոչ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ