Գլխավոր էջ Նորություններ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 376 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 376 նոր դեպք

172
0

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 376 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում անցկացվել է 24 153 թեստ։ Դրականության ցուցանիշը. օրական՝ 1,56%, վերջին 14 օրը՝ 2,43%, վերջին 7 օրը՝ 1,98%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 650 384 դեպք: Ապաքինվել է ևս 234 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 629 266:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 16 765։

Երկրում ընդհանուր կատարվել է 2 862 701 պատվաստում, օրական՝ 209:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ