Գլխավոր էջ Նորություններ Մի կողմից ԿԵՂԾ QR կոդեր, մյուս կողմից՝ ազատ ելումուտ․ վերահսկողությունը թուլացե՞լ է

Մի կողմից ԿԵՂԾ QR կոդեր, մյուս կողմից՝ ազատ ելումուտ․ վերահսկողությունը թուլացե՞լ է

438
0

Առողջապահության նախարարության կողմից ներկայացված որոշման համաձայն՝ արդեն մի քանի ամիս է, հանրային մի շարք վայրերի մուտքը պետք է թույլատրելի լիներ կորոնավիրուսի բացասական թեստի առկայության կամ պատվաստված լինելը հավաստող QR կոդերով։ Տվյալ սահմանափակումից հետո բազմիցս խոսվեց այն մասին, որ օրինակ՝ ռեստորան այցելելու համար QR կոդերը հնարավոր են շատ հեշտությամբ կեղծել, քանզի վերջինս պարտադիր չէր սկանավորել՝ հավաստիությունը պարզելու համար։ Ինչպես նաև լուրեր էին պտտվում, որ արտերկիր մեկնելու ժամանակ՝ օդանավակայանում ևս բացահայտվել են կեղծ QR կոդերի դեպքեր։

Ապրիլի 4-ին, iravaban.net -ի փոխանցմամբ կրկին նման դեպք է արձանագրվել, 4 անձ «Զվարթնոց» օդանավակայանում ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող կեղծ սերտիֆիկատ են ներկայացրել. գործը դատարանում է։

«Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը) հատկանիշներով: Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին»,- նշված է սկզբնաղբյուրում։

Այսպիսով, մարդիկ, այնուամենայնիվ շարունակում են սերտիֆիկատներ կեղծել, և այս ամենին զուգահեռ պետք է փաստել, որ կան շատ հանրային վայրեր, որտեղ ուղղակիորեն անտեսվում է տվյալ սահմանափակումը։ Հիմա ի՞նչ, վերահսկողությունը թուլացե՞լ է։ Մի կողմից շատ ու շատ վայրեր ազատ ելումուտ է, այն դեպքում որ նմանատիպ մեկ ուրիշ հանրային վայրում դեռևս խոտորեն պահանջում են և պահպանում են սահմանափակման կանոնները, մյուս կողմից դեռևս QR կոդ կեղծում։ Ուստի, կարելի է ենթադրել, որ ոչ լիարժեք է իրականացվում սահմանափակման վերահսկողությունը, ինչն էլ նպաստել է բարձիթողի իրավիճակի առաջացմանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ