Գլխավոր էջ Նորություններ Աշխարհի գրեթե բոլոր մարդիկ շնչում են օդ, որը չի համապատասխանում օդի որակի...

Աշխարհի գրեթե բոլոր մարդիկ շնչում են օդ, որը չի համապատասխանում օդի որակի ստանդարտներին․ ԱՀԿ

244
0

Աշխարհի գրեթե բոլոր մարդիկ շնչում են օդ, որը չի համապատասխանում օդի որակի ստանդարտներին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ն՝ կոչ անելով լրացուցիչ միջոցներ ձեռնարկել հանածո վառելիքի օգտագործումը նվազեցնելու համար։ Այն աղտոտող նյութեր է ստեղծում, դրոնք էլ իրենց հերթին շնչառության եւ արյան շրջանառության հետ կապված խնդիրներ են առաջացնում ու միլիոնավոր մահերի պատճառ դառնում, հայտնում է AP-ն:

ԱՀԿ-ն հայտարարել է, որ աշխարհի բնակչության 99 տոկոսը շնչում է օդ, որը գերազանցում է օդի որակի ընդունելի նորմերը եւ հաճախ լի է մասնիկներով, որոնք կարող են խորը թափանցել թոքերի մեջ, մտնել երակներ ու զարկերակներ եւ հիվանդություններ առաջացնել: Օդի որակն ամենացածրն է ԱՀԿ-ի Արեւելյան Միջերկրական եւ Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջաններում, որոնց հաջորդում է Աֆրիկան։

Ազոտի երկօքսիդը հիմնականում արտադրվում է մարդու կողմից վառելիքի այրումից, օրինակ՝ ավտոմոբիլային տրանսպորտի երթեւեկությունից, եւ առավել հաճախ հանդիպում է քաղաքային բնակավայրերում: ԱՀԿ-ի տվյալներով՝ ազդեցությունը կարող է հանգեցնել շնչառական հիվանդությունների, ինչպիսին է ասթման, եւ այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են հազը, խռխռոցը եւ ծանր շնչառությունը: Ամենաբարձր կոնցենտրացիաները հայտնաբերվել են Միջերկրական ծովի արեւելյան տարածաշրջանում:

Հատկապես շատ են տուժել զարգացող երկրները, որոնցից Հնդկաստանում PM10-ի մակարդակն է բարձր, իսկ Չինաստանում՝ PM2.5-ի:

Ստացված տվյալներն ընդգծում են օդի աղտոտվածության դեմ պայքարի համար անհրաժեշտ փոփոխությունների վիթխարի մասշտաբը, ասել է օդի աղտոտվածության փորձագետ Անումիտա Ռոյչուդհուրին՝ Նյու Դելիի հետազոտական եւ իրավապաշտպան կազմակերպության Գիտության եւ շրջակա միջավայրի կենտրոնից։

 

Աղբյուրը` News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ