Գլխավոր էջ Գլխավոր 4 անձ «Զվարթնոց» օդանավակայանում ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող կեղծ սերտիֆիկատ են ներկայացրել

4 անձ «Զվարթնոց» օդանավակայանում ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող կեղծ սերտիֆիկատ են ներկայացրել

706
0

Ակսել Թ.-ն 2021 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամանելով Երևան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, ներկայացրել է քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ստացված կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող ակնհայտ կեղծ սերտիֆիկատ:

Այս մասին տեղեկացնում են  «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ դրա կեղծ լինելու հանգամանքը պարզվել է ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի աշխատակցի կողմից:

Գործը դատարան է ստացվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ին և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին:

Նույնաբովանդակ արարք են կատարել Արմեն Խ.-ն, Հակոբ Օ.-ն, և Սևական Ա.-ն:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի (իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը) հատկանիշներով:

Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ