Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանը չի՞ կարողանում հրաժարվել իր նախկին պաշտոնից․ ու՞ր է Ավանեսյանը

Արսեն Թորոսյանը չի՞ կարողանում հրաժարվել իր նախկին պաշտոնից․ ու՞ր է Ավանեսյանը

1002
0

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կարծես թե շարունակում է իր նախկին պաշտոնի լիազորությունները։ Բազմիցս այս մասին խոսվել է, սակայն վերջին օրերին կրկին ակտիվություն է նկատվում։ Մարտի 29-ին, Թորոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է կորոնավիրուսային հիվանդության ընթացքի, սպասվող նոր բռնկումների և պատվաստումների կարևորության մասին։ Ինչու՞, Արսեն Թորոսյանը ներկայիս ԱՆ նախարա՞րն է, ինչու՞ է հենց նախկին նախարարը պատասխանում մասնագիտական արդիական հարցերին, այս դեպքում՝ կորոնավիրուսային համավարակի հետ կապված։

Այնուհետև, զբաղեցնելով առողջապահության նախարարի պաշտոնի լիազորությունները, ԱՆ նախկին նախարարը սկսել է նորից այցելել մարզեր՝ ծանոթանալու տեղի բժշկական կենտրոնների նոր բարեփոխումների և հետագա պլանների մասին։ Լուսանկարներների մի մասը՝ ստորև։

Թորոսյանն ապրիլի 2-ին, այցելել է նաև Սևանի հոգեկան առողջության կենտրոն,ծանոթացել վերջին տարիներին կատարված աշխատանքներին և մոտակա պլաններին։  Ինչպես նաև Գեղարքունիքի մարզում այցելել է Մարտունի՝ ներկայացնելու տեղի նոր բժշկական կենտրոնի կառուցման մասին։

Իսկ ու՞ր է Առողջապահության ներկայիս նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ինչու՞ նա ևս նախկին նախարարի հետ միասին չի այցելում բժշկական կենտրոններ, կարելի՞ է եզրակացնել, որ Թորոսյանն այնուամենայնիվ չի կարողանում հրաժարվել իր նախկին պաշտոնից, որն էլ գուցե այնքան էլ ներկայիս նախարարի սրտով չէ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ