Գլխավոր էջ Նորություններ Նոր տեխնոլոգիան կարող է փոխարինել բիոպսիային

Նոր տեխնոլոգիան կարող է փոխարինել բիոպսիային

425
0

Կոլումբացի գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը կարող է փոխարինել բիոպսիան եւ հիստոլոգիան իրական ժամանակի պատկերներով: Հետազոտությունը նկարագրվել է Nature Biomedical Engineering ամսագրում:

Մասնագետները ստեղծել են հատուկ գերարագ MediSCAPE 3D մանրադիտակ, որը կարող է վիզուալացնել հյուսվածքների պատկերները, ինչը կարեւոր է ուռուցքաբանների եւ քաղցկեղի վիրաբույժների համար։ Այս սարքի միջոցով մասնագետները կկարողանան անմիջապես հետազոտել ուռուցքները՝ առանց հյուսվածքի կտորներ կտրելու, այնուհետեւ սպասել հյուսվածքաբանական անալիզի արդյունքներին։

Նոր մշակումը ոչ միայն կվերացնի անալիզներին երկար սպասելը, այլ նաեւ հնարավորություն կտա հետազոտել ողնուղեղի եւ ուղեղի հյուսվածքները, նյարդերը, աչքերը եւ դեմքի հատվածները։

Նմանատիպ մանրադիտակներ արդեն կան, բայց դրանք տրամադրում են միայն փոքր 2D պատկերներ, ինչը դժվարացնում է հյուսվածքի մեծ տարածքների արագ ուսումնասիրությունը եւ արդյունքների մեկնաբանումը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ