Գլխավոր էջ Գլխավոր «Հորեղբոր կամ մորեղբոր կողմից երեխային ողջագուրելը կարող է դիտարկվել որպես սեռական բռնություն»․...

«Հորեղբոր կամ մորեղբոր կողմից երեխային ողջագուրելը կարող է դիտարկվել որպես սեռական բռնություն»․ փաստաբան

1790
0

2020 թ-ի մայիս 11-ին  Ազգային ժողովը 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Կոնվենցիան համալիր միջազգային գործիք է, որի նպատակն է կանխարգելել երեխայի սեռական շահագործումը կամ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնությունները, պաշտպանել զոհերին։Սակայն այս Կոնվենցիայի որոշ դրույթներ ընդունվում են ոչ միանշանակ։ Կան մարդիկ, ըստ որոնց՝ այն էլ ավելի է ապականելու երեխաներին։ Medmedia.am-ի հետ զրույցում, փաստաբան Սուսաննա Սարգսյանը նշել է, որ այսօր մեր երեխաները դեռևս մանկապարտեզից ուսուցանելու են այլասրվածություն, սովորելու են հեռու մնալ բարեկամներից, հարզատներից, քանի որ հորեղբոր կամ մորեղբոր կողմից երեխային ողջագուրվելը կարող է դիտարկվել որպես սեռական բռնություն․

«Հիմք է դրվել մի արատավոր երևույթի, որ ծնողի կարծիքը այլևս կարող է հաշվի չառնվել և «Երեխայի լավագույն շահի ապահովման»  պատրանքի տակ անգամ բժշկական միջամտություն կատարվի երեխայի նկատմամբ, իսկ ծնողը զրկված է իր երեխայի շահերը պաշտպանելու իրավունքից: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը ինչքան էլ, որ ջանասիրություն ցուցաբերի կոնվենցիայի կողմից հանդիսանալու հարցում, միևնույնն է, կոնվենցիաները ՀՀ-ի համար գործելու են այնքանով, որքանով կարող են եվրոպայի ձեռքը հասցնել Հայաստան և քանդել Հայաստանը ներսից»,-նշել է փաստաբանը:

Սուսաննա Սարգսյանը պատահական չի համարում այն, որ այսօր արդեն դպրոցներում 12 տարեկանից սկսած երեխաների մոտ պատվաստումների ակտիվ քարոզ է սկսվում:

««Շնորհավորում եմ», կամաց կամաց երեխաների կյանքից դուրս են մղվում ծնողները, հարազատները և մեր երեխաներին կամաց կամաց վերածում են «զոմբիների»: Այս կոնվենցիայի արատավոր և բացասական հետևանքները մենք կվայելենք շատ մոտ ապագայում, քանի որ ընտանիքի ամրապնդման համար որևէ ծրագիր չի ֆինանսանվորվում, իսկ այս ծրագրերի իրագործումը ամենաշատ ֆինանսավորվող ծրագրեից մեկն է եթե ոչ այս պահին, ապա շատ շուտով: Այսպիսով՝ Բարի գալուստ եվրոպական ընտանիք, եվրոպական բարքերով»,-սահմանափակել է մեր զրուցակիցը:

Ս․ Ասատրյան

Փաստաբան՝ Սուսաննա Սարգսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ