Գլխավոր էջ Նորություններ Շաքարախտ ձեռք բերելու ռիսկերը մեծանում են Covid-19-ով վարակվելուց հետո

Շաքարախտ ձեռք բերելու ռիսկերը մեծանում են Covid-19-ով վարակվելուց հետո

277
0

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր հիվանդացել են Covid-19 կորոնավիրուսային վարակով, 40 տոկոսով ավելի հավանական է, որ ձեռք բերեն շաքարախտ (դիաբետ), քան նրանք, ովքեր չեն վարակվել կորոնավիրուսով: Այդ մասին հայտնում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով «Lancet Diabetes and Endocrinology» ամսագրում տպագրված լայնածավալ հետազոտությանը:

Նշվում է, որ հետազոտված մարդկանց մեծ մասի մոտ ախտորոշվել է դիաբետի երկրորդ տեսակը, ոչ թե առաջին: Որոշ հետազոտողներ կարծում են, որ կորոնավիրուսը կարող է մարդկանց մոտ զարգացնել նաև շաքարախտի նոր տեսակ, որի դեպքում որոշ բջիջներ սխալմամբ սկսում են բարձրացնել,  այլ ոչ թե իջեցնել շաքարի մակարդակը արյան մեջ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ