Գլխավոր էջ Նորություններ «Պատվաստման» քարոզ` ուղղորդված հենց երեխաների վրա

«Պատվաստման» քարոզ` ուղղորդված հենց երեխաների վրա

303
0

Ազատ Կամք նախաձեռնությունը գրել է.

Պատերազմը` պատերազմ, իսկ ճաշն` ըստ ժամանակացույցի

Երբ մարդիկ այս օրերին կլանված են տարբեր մտահոգություններով, Կրթության (ԿԳՄՍ) նախարարությունն առաջնորդվում է հենց այս սկզբունքով:

Մարտի 21-ին դպրոցների տնօրեններին ԿԳՄՍ փոխնախարարն ուղարկում է շրջաբերական, որով հորդորում է Յունիսեֆի ու ԱՀԿ-ի կողմից իբր թե 12 տարեկանից բարձր անձանց համար ստեղծված «Քովիդ համավարակի ու պատվաստումների» ինտերնետային հարթակի մասին տեղեկացնել սովորողներին:

Երբ գրանցվում ես այս հարթակում ու այնուհետև որոշ անձնական տվյալներ լրացնում, ապա տեսնում ես, որ տարիքային խումբը, որը կարող ես նշել, սկսվում է 18 տարեկանից: Մինչդեռ ԿԳՄՍ նախարարության գրությամբ խորհուրդ է տրվում 12+ երեխաներին:

Որոշ դպրոցների ուսուցիչներ այս տեղեկությունն ուղարկել են ծնողական խմբերին ևս:

Ոչ մի խոսք «պատվաստանյութերի» այնպիսի կողմնակի ազդեցությունների մասին, ինչպիսիք են սրտամկանի բորբոքումները (միոկարդիտները), նևրոլոգիական խնդիրները, թրոմբերի առաջացումը և դրա վտանգները, և այլն: Ոչ մի խոսք երեխաների մոտ «պատվաստման» օգուտի բացակայության, արդեն իսկ արձանագրվող վտանգների ու հնարավոր հետագա ռիսկերի մասին: Մի խոսքով «պատվաստման» քարոզ` ուղղորդված հենց երեխաների վրա, ում Քովիդը չի սպառնում:

Ձեռքի հետ էլ թեմային չառնչվող հարցեր են շոշափում: Հրահանգավորում են, թե բռնության դեպքում ինչպիսի քայլեր պետք է արվեն, իսկ հատուկ հավելվածի միջոցով հղում է տրվում դիմել կոնկրետ ՀԿ-ների:

Ծնողնե՛ր, եղե՛ք իրազեկ և զգոն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ