Գլխավոր էջ Նորություններ Ինչպիսի՞ ախտանիշներից կարելի է հիպերտոնիկ կրիզ կասկածել

Ինչպիսի՞ ախտանիշներից կարելի է հիպերտոնիկ կրիզ կասկածել

250
0

Հիպերտոնիկ կրիզը, որը հաճախ ինսուլտի նախանշան է, զարկերակային բարձր ճնշման հնարավոր բարդություններից մեկն է: Անգամ կարճատեւ հիպերտոնիկ կրիզը իր հետեւանքների պատճառով կարող է հանգեցնել վտանգավոր վիճակի, որի դեպքում զարկերակային ճնշման կտրուկ եւ էական աճ է տեղի ունենում։

Այս խնդրին բախվում են զարկերակային հիպերտենզիա ունեցող մարդիկ։ Տարբեր խնդիրներ կարող են հիպերտոնիկ կրիզ հրահրել, դրանց թվում են հորմոնալ խանգարումները, եղանակի տատանումները, ալկոհոլի եւ սուրճի չարաշահումը, սթրեսը եւ ֆիզիկական գերլարումը, հիպերտոնիայի ոչ ճիշտ բուժումը:

Կրիզի ժամանակ տուժած անձը շտապ բժշկական օգնության կարիք ունի, ուստի կարեւոր է ճանաչել դրա նշանները: Մայոյի կլինիկայի բժիշկները թվարկել են հետեւյալ ախտանիշները.

Սուր ցավ կրծքավանդակում,Ուժեղ գլխացավ, որն ուղեկցվում է գիտակցության խառնաշփոթով եւ ոչ հստակ տեսողությամբ,Սրտխառնոց եւ փսխում,Ուժեղ անհանգստություն,Շնչահեղձություն,Ցնցումներ, դող,Ցավ սրտի շրջանում, սրտի հաճախացած բաբախում,Քրտնարտադրություն, դող,Օդի պակասի զգացողություն,Առատ հեղուկ կղանք։

Հիպերտոնիկ կրիզը տեւում է միջինը մոտ 2-3 ժամ, որի ընթացքում ախտանիշները զարգանում են արագ կամ աստիճանաբար: Դրանց առաջացման դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ շտապ օգնություն կանչել։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ