Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի Զարկերակային գերճնշում․ ե՞րբ է պետք դիմել բժշկին  

Զարկերակային գերճնշում․ ե՞րբ է պետք դիմել բժշկին  

834
0

Սրտաբան Աննա Սարգսյանի հետ զրուցել ենք զարկերակային գերճնշման մասին։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ խնդիրը միշտ արդիական է և տարվա այս եղանակային զարկերակային գերճնշումը բավականին սրանում է․«Այս ընթացքում մեր հիվանդները, պացիենտները մեզ հաճախ են դիմում ճնշման բարձրացման պատճառով, նույնիսկ դեղորայքի ընդունման ֆոնին։ Զարկերակային գերճնշումը հանդիսանում է դանդաղ ազդեցության ռումբ։ Ունի իր թիրախ օգանները, դրանք են՝ սիրտ, գլուխ, երիկամներ։ Եվ եթե դուք արդեն իսկ ունեք ֆիքսված գերճնշում, դուք միացրել եք դանդաղ ռումբի մեխանիզմը։ Այն անջատելու միակ միջողը ճիշտ դեղորայքի ընդունելն է, որի համար պետք չէ դիմել հարևաններին կամ դեղատան աշխատողներին, այլ պետք է դիմել բժշկին, ով զբաղվում է զարկերակային գերճնշմամբ, հետազոտվել, և կանոնավոր ընդունել դեղորայք»։

Բժշկի խոսքով՝ շատ կարևոր է հասնել թիրախային ճնշումների, քանի որ ինքնուրույն դեղորայք ընդունելով և մեկ-երկու աստիճանով ճնշումը մի փոքր իջեցնելը՝ հարցի լուծում չէ։

«Զարկերակային գերճնշումը հանդիսանում է ռիսկի գործոններից մեկը սրտի հիվանդությունների դրսևորման մեջ և բավականին տարածված է մեր բնակչության շրջանում, բայց չունի բուժման տենդենց, որովհետև զարկերակային գերճնշման համար շատ ավելի քիչ են դիմում բժշկին»,-ասել է նա։

Սարգսյանը ընդգծեց, որ զարկերակային գերճնշման բուժման և ախտորոշման հիմնական ընթացակարգը պետք է որոշի բժիշկը և շատ կարևոր է նաև որոշել հիվանդի կենսակերպի փոփոխությունը․«Իհարկե, հիմա ակցենտ ենք դնում աղի օգտագործման վրա, սակայն միայն աղի չէ խնդիրը՝ այլ կենսակերպի փոփոխությունն իր մեջ ներառում է ֆիզիկական ակտիվությունը, քաշին հետևելու խնդիրը, ինչպես նաև նյարդային ստատուսի բավարար լինել»։

Սրտաբանը ընդգծեց, որ դեղորայքը պետք է անպայման ընտրի բժիշկը։

Անդրադառնալով հարցին, թե ովքեր են առավել հակված զարկերակային գերճնշման, բժիշկը նշեց․«Ռիսկի ֆակտորներ ունեցող հիվանդները՝ դրանք սրտի իշեմիկ հիվանդությունով տառապող հիվանդներն են, շաքարային դիաբետ, երիկամային խնդիրներ, գլխուղեղի արյան շրջանառության խանգարումներ ունեցող հիվանդները։ Այստեղ պետք է ներառել նաև ժառանգականության բարձր ֆակտոր ունեցող պացիենտներին»։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ