Գլխավոր էջ Medmedia TV Ի՞նչ հետևանք է թողնում հերպեսը տղամարդու սեռական առողջության վրա

Ի՞նչ հետևանք է թողնում հերպեսը տղամարդու սեռական առողջության վրա

14280
0

Սեռական հերպեսը, սեռական օրգանների վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է հասարակ հերպես վիրուսի կողմից։ Շատ մարդիկ կամ չունեն որևէ ախտանիշ, կա՛մ դրանք շատ թույլ են արտահայտված, և հետևաբար չեն իմանում, որ իրենք վարակված են։

Ախտանիշները դրսևորվում են մանր բշտիկներով, որոնք բացվում են և վերածվում ցավոտ խոցերի։ Կարող են դրսևորվել նաև գրիպանման ախտանիշներ, ինչպիսիք են տենդը, ցավը կամ այտուցված ավշային հանգույցները։ Հիվանդության կլինիկան սկսվում է դրսևորվել վարակի հետ շփումից 4 օր հետո և պահպանվում է 4 շաբաթ։ Հիվանդությունը, որպես կանոն, փոխանցվում է անմիջական սեռական հարաբերության ժամանակ մաշկային ծածկույթի կամ վարակվածի սեռական արտադրուկների միջոցով։

Medmedia.amի տաղավարում ուրոլոգ-անդրոլոգ Գևորգ Գրիգորյանը անդրադարձել է այս խնդրին ու պարզաբանել, թե այդ հիվանդությունն ինչպես է անդրադառնում տղամարդու սեռական առողջության վրա։

Բժշկին կարող եք դիմել 091 41 50 01 հեռախոսահամարով։

Ս․ Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ