Գլխավոր էջ Նորություններ Ասպիրինը կարող է նվազեցնել մահվան ռիսկը COVID-19-ից հետո

Ասպիրինը կարող է նվազեցնել մահվան ռիսկը COVID-19-ից հետո

468
0

Ասպիրինը կարող է բարելավել պացիենտների ապրելիությունը COVID-19-ից հետո, ասվում է Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում հրապարակված հոդվածում։

REMAP-CAP կոչվող կլինիկական փորձարկմանը, որը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայում NIHR-ի կողմից, մասնակցել է 1557 կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդ ՝ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Նեպալի, Նիդեռլանդների եւ Մեծ Բրիտանիայի 105 հիվանդանոցներից: Այս հիվանդներից ոմանց տրվել է ասպիրին, մյուսներին՝ այլ տեսակի հակաթրոմբոցիտային դեղամիջոց, որը կոչվում է կլոպիդոգրել, իսկ մյուսներին չի տրվել որեւէ հակաթրոմբոցիտային դեղամիջոց:

Մարդիկ, որոնք ստացել են այս դեղերը, ավելի մեծ հավանականությամբ ապրել են հաջորդ 3 ամիսների ընթացքում՝ ի տարբերություն հիվանդների, որոնք  չեն ստացել հակաթրոմբոցիտային դեղամիջոցներ։ Մարդիկ, որոնց մոտ   COVID-19-ը ծանր է ընթացել, թրոմբոզի առաջացման վտանգի տակ են հայտնվել, ինչը կարող է արգելափակել արյունատար անոթները եւ հանգեցնել օրգանների պոտենցիալ մահացու վնասվածքի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ