Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ը կարող է մահացու հիվանդություն արթնացնել

COVID-19-ը կարող է մահացու հիվանդություն արթնացնել

199
0

COVID-19-ը կարող է հանգեցնել տուբերկուլոզի զարգացման այն պացիենտների մոտ, որոնք հարուցիչի կրողներ են։ Այսպիսի կարծիք է հայտնել է պրոֆեսոր, առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային մասնագետ, թոքաբան Իրինա Վասիլեւան (Ռուսաստան):

Մասնագետի խոսքով՝ ինչպես COVID-19-ի, այնպես էլ տուբերկուլոզի «թիրախը» հիվանդի թոքերն են, ուստի COVID-19-ը կարող է մինչ այդ հիվանդի մոտ եղած տուբերկուլոզային մահացու վարակն արթնացնել։ Միաժամանակ երկու հիվանդությունների ախտանիշների նմանության պատճառով այս մահացու հիվանդությունը չհայտնաբերելու վտանգ կա։

«Բժիշկների խնդիրն է բաց չթողնել տուբերկուլոզը թոքերի փոփոխությունների դեպքում, որոնք երբեմն սխալմամբ մեկնաբանվում են որպես կորոնավիրուսի դրսեւորումներ»,- ասել է Վասիլեւան։

Վիճակագրության համաձայն՝ 10 մարդուց 8-ը տուբերկուլոզի հարուցիչի կրող է, սակայն հիվանդությունը ակտիվ փուլ է անցնում միայն այն ժամանակ, երբ իմունիտետը կտրուկ իջնում է։ Վարակման պահից մինչեւ հիվանդության ակտիվացումը կարող է եւ մեկ տարի, եւ 60 տարի անցնել, ընդ որում՝ նույնիսկ ուժեղ սթրեսը կարող է խթան հանդիսանալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ