Գլխավոր էջ Նորություններ Հրապարակվել են դեղերի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

Հրապարակվել են դեղերի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

180
0

Հանձնաժողովը հրապարակել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրությունն ընդգրկում է 2019-2020 թվականներին սրտային հիվանդությունների ժամանակ օգտագործվող վազոդիլացնող և այլ դեղամիջոցների շրջանառությունը: Այս մասին տեղեկացնում է ՄՊՀ-ն։

Ուսումնասիրության արդյունքները մասնավորապես ցույց են տվել, որ՝

Դիտարկվող ժամանակահատվածում նշված դեղամիջոցների արտադրություն ՀՀ-ում չի իրականացվել, ներմուծում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների թիվն ավելացել է՝ 22-ից կազմելով 29:

2019 և 2020 թվականներին ուսումնասիրվող դեղամիջոցներն առավել շատ ներկրվել են Ֆրանսիայից:

2020 թվականին, 2019 թվականի համեմատ, ուսումնասիրվող ապրանքային շուկաներում առավել խոշոր տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինները նվազել են, ինչը խոսում է մրցակցային միջավայրի բարելավման մասին:

Առանձին դեղամիջոցների վերաբերյալ վերլուծությունը ևս ցույց է տվել մրցակցային միջավայրի բարելավում:

Որոշ դեպքերում առանձին դեղամիջոցների մանրածախ իրացման գներն աճել են, անկախ այն հանգամանքից, որ տեղի է ունեցել մեծածախ իրացման միջին գների նվազում:

Ուսումնասիրված դեղերի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ իրացման գները 2020 թվականին, 2019 թվականի համեմատ, հիմնականում աճել են:

Հանձնաժողովի եզրահանգմամբ՝ կենսականորեն բարձր նշանակություն ունեցող դեղամիջոցների մանրածախ իրացման գների նվազման տեսանկյունից դրական ազդեցություն կարող է ունենալ գնային կարգավորման քաղաքականության կիրառումը:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հանձնաժողովի կայքում՝ հետևյալ հղմամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ