Գլխավոր էջ Medmedia TV «Ինձ քաշքշեցին, ձեռքերս ոլորեցին, վերցրեցին նմուշները և ուզում են ապացուցել, որ իմ...

«Ինձ քաշքշեցին, ձեռքերս ոլորեցին, վերցրեցին նմուշները և ուզում են ապացուցել, որ իմ երեխան մահացած է»․ Հայկուհի Խաչատրյան

2755
0

Այսօր առավոտյան, Medmedia.am-ին էր ահազանգել Հայկուհի Խաչատրյանը և ասել, որ վաղ առավոտից իր բնակարանում քննիչները խուզարկություն են իրականացնում, ավելին, փորձում են իրենից փորձանմուշ վերցնել, որպեսզի ԴՆԹ նույնականացում իրականացվի։ Ըստ նրա՝ խուզարկությունը անօրինական է և ոչ ոք իրավունք չունի իր բնակարան ներխուժելու, առավել ևս խուզարկելու, այն էլ երեխաների ներկայությամբ։

Medmedia.am-ը զրուցել է Հայկուհու հետ ու փորձել պարզել ինչումն է խնդիրը,նշենք, որ հարցազրույցի ընթացքում խուզարկությունը ընդհատվեց, քննիչները սպասեցին  հարցազրույցի ավարտին և նշեցին, որ խուզարկության ընթացքը չի թույլատրվում նկարահանել, մանրամասներին կարող ենք ծանոթանալ Քննչական կոմետեից։

Մեր նկարահանումից ժամեր անց կապ հաստատեցինք Հայկուհի Խաչատրյանի հետ, պարզվեց, որ իր բնակար են եկել մի խումբ ոստիկաններ ու ինչես մեր զրուցակիցն է նշում, բռնություն գործադրել իր նկատմամբ։

«Քննիչները նոր ընթերականներ հրավիրեցին, Նաիրիի ոստիկանությունից, աղջիկները, տղաները ոստիկանության համազգեստով եկան, ինձ քաշքշեցին, ձեռքերս ոլորեցին, ձեռքերիս վրա կան քերծվածքներ,  հարկադրաբար, առանց իմ կամքը հաշվի առնելու նրանք վերցրեցին նմուշները և ուզում են ապացուցել, որ իմ երեխան մահացած է,մինչդեռ իմ երեխան ողջ է ու վիրահատության է ենթարկվել»,-նշեց Հայկուհին։

Հիշեցնենք, որ Հայկուհի Խաչատրյանը տևական ժամանակ է պայքարում է և փորձում ապացուցել, որ իր երեխան ծննդաբերությունից հետո չի մահացել, այլ մանկավաճառության զոհ է։ Որտե՞ղ է երեխայիս դին․ 2019թ-ի սեպտեմբերից առայսօր Հայկուհի Խաչատրյանն այս հարցի պատասխանն է փնտրում։ 2019 թ-ի սեպտեմբերի 24-ին Հանրապետական ծննդատանը իբրև մահացել էր Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Ասում են մահացել է, բայց արի ու տես, որ մայրը երեխայի դին այդպես էլ չտեսավ։

Այս ընթացքում Հայկուհին, որն իր երեխայի դին չէր տեսել, անանուն զանգ է ստացել, որով կնոջը հաղորդել են, թե նորածնի մարմինը դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել։ Հայկուհին ոստիկանների ներկայությամբ գնացել է Հանրապետական ծննդատուն, որտեղ բուժանձնակազմը խոստովանել էր, նորածնի դին փորձաքննության չի ուղարկվել։ Նա կասկածներ ունի, որ երեխան ողջ է և հույս ունի, որ կգտնի նրան։

Ս․Ասատրյան

Տեսանյութը՝ Հայկուհի Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ