Գլխավոր էջ Գլխավոր Եղել են հսկողական այցեր, որոնց ժամանակ դուռը չի բացվել․ Արսեն Թորոսյանը` ...

Եղել են հսկողական այցեր, որոնց ժամանակ դուռը չի բացվել․ Արսեն Թորոսյանը` Էջմիածնի դեպքի մասին

602
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում անդրադարձավ կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականության մասին։ Նա հայտարարեց, որ դա որևէ մեկը չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը դեռ ուսումնասիրման փուլում է։ Ըստ Թորոսյանի՝  դրա մասին միգուցե 2-3 տարի հետո հնարավոր կլինի խոսել։

Նախարարն անդրադարձավ նաև Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ դեպքի մասին։ Թորոսյանը  նշեց, որ իրեն արդեն հայտնել են դեպքի իրական մանրամասները.

«Ես չգիտեմ, թե ինչ տեղեկատվություն է ինձ փոխանցվում: Եղել են հսկողական այցեր, որոնց ժամանակ դուռը չի բացվել, եղել են զանգեր, որոնց պատասխան է եղել, որ ամեն ինչ նորմալ է, պետք չէ իրենց անհանգստացնել»:

Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ  երկու օջախների դեպքում էլ գրեթե նույն պատմությունն է եղել:

Հիշեցնենք, որ նշանդրեքի մասնակից կինը հերքել է, թե մինչ միջոցառումն իմացել է կորոնավիրուսով վարակված լինելու մասին: Ըստ այդ կնոջ՝  նա նշանդրեքից հետո է ջերմություն ունեցել և դիմել է բժշկի։ Բժիշկներն էլ ասել են, թե թոքաբորբ ունի և պետք չէ անհանգստանալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ