Գլխավոր էջ Գլխավոր Եթե ՌԴ-ից մեր հայրենակիցները ցանկանում են ցամաքային ճանապարհով մուտք գործել, բացատրում ենք,...

Եթե ՌԴ-ից մեր հայրենակիցները ցանկանում են ցամաքային ճանապարհով մուտք գործել, բացատրում ենք, որ չեն կարող. Սինանյան

518
0
«Ամեն մեկի դեպքը տարբերվում է, փորձում ենք լուծումներ տալ: Արտակարգ իրավիճակից ելնելով, եթե անհնար է մուտքը, պատասխան ենք տալիս: Եթե ՌԴ-ից մեր հայրենակիցները ցանկանում են ցամաքային ճանապարհով մուտք գործել, բացատրում ենք, որ չեն կարող այս պահին անել»,- այսօր պարետատանը` լրագրողների հետ հանդիպմանը, ասել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը:
Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև այլ իրավիճակների: Օրինակ է բերել.
«Մարդիկ կան, որ հայրենադարձության հետ կապված իրենց գույքը չեն տեղափոխել Հայաստան, անհանգստանում են, թե ինչ կլինի գույքի հետ: Պատասխանում ենք, որ այս պահին դժվար է պատասխանել հարցին, քանի որ չգիտենք` ինչ զարգացում կունենա համաճարակը, ինչ քայլերի կդիմենք: Շատ են դիմողները Լիբանանից նույն հարցերով»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ