Գլխավոր էջ Նորություններ COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 463,9 միլիոնը

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 463,9 միլիոնը

173
0

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 463 միլիոն 906 հազար 453: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: портала Worldometer: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 58 հազար 277 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան : Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 79 միլիոն 631 հազար 708 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 9684 հազար 329-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 43 միլիոն 001 հազար 477-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 516 հազար 132 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 29 միլիոն 488 հազար 777 հիվանդացած, նրանցից մահացել Է 656 հազար 231 մարդ: Չորրորդ դիրքում Ֆրանսիան Է: Երկրում միագումար գրանցվել Է 23 միլիոն 943 հազար 801 ախտահարված եւ 141 հազար 640 մահ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 17-ի առավոտվա դրությամբ կազմել Է 780,2: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2976, Հնդկաստանում՝ 368, Բրազիլիայում՝ 3049, Ֆրանսիայում՝ 2146 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ