Գլխավոր էջ Նորություններ Վրացի մասնագետները քննարկում են կորոնավիրուսի նոր մուտացիայի տարածման հարցը

Վրացի մասնագետները քննարկում են կորոնավիրուսի նոր մուտացիայի տարածման հարցը

424
0

Վրաստանի Իմունականխարգելման խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար Իվանե Չխաիձեն կարծում է, որ դեռ վաղ է խոսել՝ արդյո՞ք կորոնավիրուսի նոր դելտակրոն շտամը վարակի նոր ալիք կառաջացնի երկրում։ Այս մասին գրում է Jnews կայքը։

Deltacron-ը կորոնավիրուսի, կարծեք թե «օմիկրոն» և «դելտա»  շտամների համակցություն է: Ելույթ ունենալով «Իմեդի» հեռուստաընկերության եթերում՝ Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն նշել է, որ Վրաստանում նոր շտամի առկայության մասին հայտնի է դարձել ընդամենը հինգ օր առաջ։

«Հինգերորդ օրն է, ինչ գիտենք կորոնավիրուսի նոր մուտացիայի մասին: Ոչ մի երկիր չի նշում դեպքերի աճի մասին։ Սա հիբրիդային վիրուս է, որը վերցրել է երկու տարբեր մուտացիաների որոշակի տարրեր: Բարեբախտաբար, վարակվածների թիվը դեռ շատ փոքր է»,- ասել է Չխաիձեն։

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը կայուն է։ Այնուամենայնիվ, պետք է զգույշ լինեք «դելտակրոն» նոր շտամի նկատմամբ:

Նա նշել է, որ մինչ այժմ աշխարհին հայտնի է այս շտամի 17 հաստատված դեպք։

«Խուճապի պատճառ չկա, որ Վրաստանում նոր ալիք է սկսվելու։ Բնակչությունը պետք է լինի հանգիստ, բայց զգոն: Եկեք պահպանենք նվազագույն միջոցներն ու կանոնները, որոնք մնացել են»,- ասել է Ցերցվաձեն։

Ներկայում փորձագետները նշում են երկրում համաճարակաբանական իրավիճակի բարելավում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ