Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն հայտնել Է շաբաթվա ընթացքում COVID-19-ով հիվանդացության 8 տոկոս աճի մասին

ԱՀԿ-ն հայտնել Է շաբաթվա ընթացքում COVID-19-ով հիվանդացության 8 տոկոս աճի մասին

225
0

Ավելի քան 11 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով անցած շաբաթվա ընթացքում, 43 հազարից ավելին մահացել Է: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել Է 8 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվը կրճատվել Է 17 տոկոսով, մարտի լույս 16-ի գիշերը հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ինչպես նշված Է կազակերպության շաբաթական տեղեկագրում, «Էական նվազումից հետո, որը դիտվել Է հունվարի վերջից, COVID-19-ի նոր դեպքերի թիվը մարտի 7-ից մինչեւ 13-ն ընկած շաբաթվա ընթացքում 8 տոկոսով աճել Է»: Միեւնույն ժամանակ մահացությունը շարունակում Է նվազել: Անցած յոթ օրում արձանագրվել Է 17 տոկոսով պակաս մահացու վախճան, քան նախընթաց շաբաթում: ԱՀԿ-ում ստացվել են հաղորդումներ 11 407 714 մարդու վարկաման մասին: Արձանագրվել Է 43 097 մահացու վախճան:

 

Նախորդ շաբաթվա (փետրվարի 28-ից մնչեւ մարտի 6-ը) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում Է արձանագրվել Արեւմտա — խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (29 տոկոսով), Աֆրիկայում (12 տոկոսով) եւ Եվրոպայում (2 տոկոսով): Միեւնույն ժամանակ ԱՀԿ-ի մնացած երեք տարածաշրջաններում հիվանդացությունը նվազել Է: Առանձնապես Էական նվազում Է արձանագրվել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (24 տոկոսով): Եվրոպային Է բաժին ընկնում շաբաթվա ընթացքում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 44 տոկոսը: Մահացությունն աճել Է Արեւմտա — խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (12 տոկոսով): Մնացած տարածաշրջաններում այն նվազել Է, ընդ որում առանձնապես խիստ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (49 տոկոսով) եւ Աֆրիկայում (41տոկոսով): Եվրոպայում արձանագրվել Է նվազում 23 տոկոսով, Ամերիկայում՝ 15 տոկոսով: Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել Կորեայի Հանրապետությունը (2 100 171): Այնուհետեւ հաջորդում են Վիետնամը (1 670 627), Գերմանիան (1 350 362), Նիդեռլանդները (475 290) եւ Ֆրանսիան (419 632): ԱՄՆ-ում յոթ օրում արձանագրվել են ամենից շատ մահացածներ (9 078): Այնուհետեւ հաջորդում են Ռուսաստանը (4 530), Բրազիլիան (3 301), Ինդոնեզիան (1 994) եւ Չինաստանը (1 955): Մարտի 15-ի Երեւանի ժամանակով 20:56-ի դրությամբ ԱՀԿ-ում տվյալներ են ստացվել 458 479 635 ախտահարվածների եւ 6 047 653 մահացածների մասին: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել Է 1 413 309-ով, մահացու վախճաններինը՝ 3 805-ով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ